Նիդեռլանդական կողմը հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսությամբ. մշակվում են նոր ներդրումային ծրագրեր
«Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Նիդեռլանդների վարչապետի հանդիպումից հետո ՀՀ գյուղնախարարի հետ արդեն իսկ կապ է հաստատել նիդեռլանդական
կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
Նա նշեց, որ հանդիպմանը մասնակցել է «Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» ընկերության գործադիր տնօրեն Մորիս Փ․Քերենսը, ում հիմնադրած կազմակերպությունն արդեն մի քանի տարի է գործունեություն է իրականացնում Հայաստանում. «Ներդրումներն իրականցվել են թռչնաբուծության, խոզաբուծության և կերարտադրության ոլորտներում»։
«Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» կազմակերպությունը հոլանդական սարքավորումներ արտադրող խոշոր կազմակերպություն է, որը ծառայություններ է մատուցում Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում և Կովկասյան տարածաշրջանում։ Կազմակերպությունը ներդրումներն իրականացնում է ինչպես՝ սեփական միջոցներով, այնպես էլ՝ հոլանդական կառավարության ֆինանսավորմամբ։
«Քննարկման հիմնական առարկան «Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» ընկերության հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերի մշակումն էր, ինչը հնարավորություն կտա վերոնշյալ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավել»,- ասաց Անի Սմբատյանը։
Գյուղատնտսության նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ այս գործընթացում Մորիս Քերենսն ընդգծել է պետության հետ համագործակցելու կարևորությունը. «Ներդրումային ծրագրերը նախատեսում են, որ և՛ հոլանդական, և՛ հայկական կողմերը ներգրավված լինեն յուրաքանչյուր ծրագրում։ Պայմանավորվածության համաձայն՝ «Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» ընկերությունը մոտ ապագայում համապարփակ տեղեկատվություն կտրամադրի, որը հիմք կհանդիսանա համատեղ ծրագրերի մշակման համար»
Dutch Translation
De Nederlandse partij is geïnteresseerd in de Armeense landbouw. Nieuwe investeringsprojecten worden ontwikkeld.
Na de ontmoeting van de Armeense premier Karen Karapetyan en de premier van Nederland, heeft de Armeense minister van Landbouw direct contact opgenomen met de Nederlandse zijde en de mogelijkheden en verdere stappen besproken van de uitvoering van gezamenlijke veehouderij programma's in ons land.
Aldus Persvoorlichter Ani Smbatyan.
Hij zei dat de bijeenkomst in Yerevan met Mr. Maurice Kerens (Holland Trade Support), die een aantal jaren zich richt op landbouworganisaties en boeren in het land, vruchtbaar is geweest. "Er werd/word geïnvesteerd in de sectoren pluimveehouderij, varkens- en veevoeder productie."
Het Nederlandse bedrijf vertegenwoordigd enkele grote Nederlandse fabrikanten van goederen en diensten in België, Luxemburg, Nederland en de Kaukasus. De organisatie voert zowel zelfstandig maar ook met financiering van de Nederlandse overheid projecten uit.
"Het belangrijkste doel is" om gezamenlijke projecten en samenwerking met Holland Trade Support en de bedrijven die zij vertegenwoordigd te ontwikkelen , waardoor er kennis en geld van beide zijde zal worden investeren in deze gebieden," zei Ani Smbatyan.
De woordvoerder van het ministerie van Landbouw voegde eraan toe dat Maurice Kerens in dit proces het belang van samenwerking met de staat heeft benadrukt. "Investeringsprogramma's beogen zowel Nederlandse als Armeense partijen bij elk project te betrekken. Volgens de overeenkomst zal het Nederlandse handelskantoor in de nabije toekomst uitgebreide informatie verschaffen, die als basis voor gezamenlijke projecten zal dienen. “